21.03.2017|
16:52
Հասարակության մի ստվար զանգված, որ վաղուց հույսը կտրել է ընդդիմությունից, մտածում է, որ Կարեն Կարապետյանի դեմքով հնարավոր է հասնել իշխանափոխության` այն իմաստով, որ գործող համակարգը քաղաքակրթվի, փոխվեն առաջին դեմքերը: Հանրային այս սպասումներին, ինչքան էլ տարօրինակ է, նպաստել է հենց ընդդիմությունը` շարունակ պնդելով, թե Կարապետյանը «Մոսկվայի մարդն» է: